Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Դեմքի խնամք

Կոպերի խնամք. նրբություններ

Կոպերի խնամք. նրբություններ

Կոպերի սխալ խնամքը կարող է վատ հետևանքներ ունենալ` սկսած աչքերի շուրջ կնճիռների առաջացումից, մինչև հոգնածություն ու ծանրություն կոպերում: Այսպիսի հետևանքներից խուսափելու համար հետևեք LN-ի խորհուրդներին:

1. Օգտագործեք հատուկ լոսիոններ ու տոնիկներ կոպերի մաքրման համար: Բամբակը թրջեք այդ միջոցներով ու զգուշորեն հեռացրեք կոսմետիկան'ներքևի կոպի համար շարժելով բամբակը աչքի արտաքին անկյունից դեպի քիթը, իսկ վերևի կոպի համար' քթից դեպի աչքի արտաքին անկյունը:

2. Խուսափեք աչքը բամբակով տրորելուց: Եթե կոսմետիկան դժվար է մաքրվում, մի քանի վայրկյան պահեք թրջված բամբակը կոպի վրա' թույլ տալով լոսիոնին քայքայել կոսմետիկ շերտը:

3. Օգտագործեք կոպերի խնամքի համար նախատեսված կրեմներ ու գելեր: Մի փոքր դրեք մատի ծայրին ու թեթև, հարթեցնող շարժումներով տարածեք կոպի վրա:

4. Բացի հատուկ այս գործողություններից պետք է նաև պաշտպանել աչքերն արտաքին ազդեցություններից: Դրա համար աշխատեք հնարավորինս քիչ ծանրաբեռնել դրանք՝ համակարգչի ու հեռուստացույցի առաջ նստելով: Ավելի հաճախ զբոսնեք: Գիշերը պարտադիր մաքրեք կոսմետիկան, կրեք արևի ճառագայթներից պաշտպանող ակնոցներ:

Սկզբնաղբյուր. LADYNEWS.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Ani Sargsyan

09.10.2012

isk karox eq nshel te konkeret inch kosmetikakan geler ogtagorcenq koperi hamar?

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ